«Հրապարակ». Հանցագործության մասին հաղորդում՝ Գոհար Հարությունյանի դեմ


09:00 , 29 սեպտեմբեր, 2017
«Չնայած դատական գործընթացին և դատարանի ու ԴԱՀԿ-ի կողմից «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» ապրանքային նշանները ցանկացած ձևով օգտագործելն արգելելուն, սեպտեմբերի 24-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Միսս Արմենիա-2017» մրցույթը։ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամն էլ, վրդովված այդ հանգամանքից, հաղորդում է ներկայացրել ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը չկատարելու համար։
 
Նշենք, որ ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: