«Չորրորդ իշխանություն»․ Թոխմախի Մհերը Գերմանիայում նոր բիզնես ունի. որոշել է հեռու մնալ քաղաքական «մուտիլովկաներից»


06:23 , 29 սեպտեմբեր, 2017

«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.

««ՉԻ» տեղեկություններով՝ նախկին ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, Գերմանիայում նոր բիզնես է հիմնել։

Նա ժամանակի մեծ մասը անցկացնում է այնտեղ կամ շրջագայում Գերմանիայի հարևան երկրներում։ Նշենք, որ ՀՀԿ-ականը նեղացած էր հարազատ կուսակցությունից իր հանդեպ ցուցաբերած անարդար վերաբերմունքի համար, բայց հիմա հարմարվել է իրավիճակին և որդու հետ հեռու է մնացել քաղաքական «մուտիլովկաներից»»: