Բժիշկները տղամարդու մոտ թոքերի քաղցկեղ ախտորոշեցին․ միայն տեսեք, թե վիրահատության ժամանակ ինչ գտան ուռուցքի փոխարեն


03:29 , 29 սեպտեմբեր, 2017

Բժիշկները 47-ամյա փոստատար Փոլ Բակստերի մոտ, նկատելով թոքերում առկա սև զանգվածը, քաղցկեղ էին ախտորոշել: Բայց որքան մեծ էր նրանց և Փոլի զարմանքը, երբ վիրահատության ժամանակ ոչ թե ուռուցքի, այլ Playmobil խաղի դետալներից մեկին հանդիպեցին: Այդ խաղը Փոլին նվիրել էին նրա 7-ամյակի կապակցությամբ, և տղամարդն անկեղծ խոստովանել է, որ չի էլ նկատել, թե ինչպես է 40 տարի առաջ կուլ տվել դրա մասերց մեկը: