Գյումրիում 31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 19–ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են վերջինի կյանքի համար


00:42 , 29 սեպտեմբեր, 2017

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ, 31-ամյա Տարոն Մարգարյանը Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում իր վարած Mercedes մակնիշի 08 AA 818 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 19-ամյա Գառնիկ Անտոնյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որից հետո մեղայականով ներկայացել է Ոստիկանության Գյումրիի բաժին:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամաատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։