Panorama.am-ը գրում է.
Թուրքիայի պաշտպանության նախարար ևս մեկ անգամ ապացուցեց, որ Թուրքիան անելիք չունի Արցախյան գործընթացում: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի այն հայտարարությանը, թե «Արցախն ադրբեջանական հող է, և այն պետք է ազատագրել Հայաստանի օկուպացիայից»։
Նրա խոսքերով՝ Թուրքիան հստակ ադրբեջանամետ ուղղվածություն ու կարծիք ունի, թե ռազմական, թե քաղաքական, թե տնտեսական օժանդակություն է ցույց տվել Ադրբեջանին, և Թուրքիան այն երկիրն է, որը սատարել է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը ապրիլյան պատերազմի ժամանակ: