ԶԼՄ-ներ. Անչելոտին հեռացվել է Բավարիայի գլխավոր մարզչի պաշտոնից


18:03 , 28 սեպտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիան» մնացել է առանց գլխավոր մարզչի, վստահեցնում է «Sky Sports»-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, Կառլո Անչելոտին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: «Բավարիան» դեռևս պաշտոնապես չի հաստատել այս տեղեկատվությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մյունխենցիների ղեկավարությունը մտադիր է արտահերթ ժողով հրավիրել, որտեղ կքննարկի իտալացի մասնագետի ապագայի հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։