Զբոսաշրջիկների շրջանում ամենահանրահայտ քաղաքը՝ ըստ MasterCard-ի


20:00 , 28 սեպտեմբեր, 2017

Զբոսաշրջիկների շրջանում աշխարհի ամենահանրահայտ քաղաքի կոչումը ստացել է Թայլանդի մայրաքաղաք Բանգկոգը։ Համաձայն հետազոտության, որը հրապարակվել է MasterCard ընկերության կայքում, 2016 թվականի ընթացքում Բանգկոգում գիշերակացով մնացել է մոտ 20 մլն զբոսաշրջիկ։

Վարկանիշում երկրորդ տեղը բաժին է ընկել Լոնդոնին, որտեղ գոնե մեկ գիշերով մնացել է մոտ 19 մլն զբոսաշրջիկ։

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Փարիզը։ 2016 թվականի ընթացքում ֆրանսիական մարաքաղաքում եղել է մոտ 15.45 մլն ճանապարհորդ։ Նրան հաջորդում է Դուբայը՝ 14.87 մլն զբոսաշրջիկով։ Տասնյակը եզրափակում է Ստամբուլը՝ 9.16 մլն այցելուով։