Արցախում ծրագրում են ամեն տարի ունենալ 8% տնտեսական աճ


17:02 , 28 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Արցախի նորանշանակ պետնախարար Արայիկ Հարությունւյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Արցախում տնտեսական աճի ցուցանիշներին:

Նա նշեց, որ իրենք ծրագրում են ամեն տարի ունենալ առնավազն 8% տնտեսական աճ: «Մեր հյարենակիցների ներդրումները քիչ են մեզ համար, ուստի այդ ծրագրած մինիմալ 8% աճը բավարարելու համար մենք պետք է ավելի շատ ժամանակ ու ուշադրություն տրամադրենք տնետսությանը: Սպառվում են մեր ռեսուրսները: Մեզ պետք են ոչ միայն հայրենակցիներ, այլ միջազգային հարթությունում գործող կազմակերպություններ, շատ ավելի մեծ ներդրումներ պետք է լինեն Արցախում»,- ասաց նա:

Նրա համոզմամբ, տնտեսական աճի հետագա զարգացման համար անհրաժեշտ են ավելի մեծ ներդրումներ: