ԵՄ-ը երես է թեքել մեզնից. Կատալոնիայի ղեկավար


16:24 , 28 սեպտեմբեր, 2017

Araratnews.am-ը գրում է.

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մեղադրել է ԵՄ-ին ինքնավարության և Իսպանիայի կառավարության հարաբերություններում ճգնաժամի անտեսման մեջ. հաղորդում է RG.ru-ն:

«Նրանք շատ խիզախ են, երբ խոսում են երկրների մասին, որոնցում իրավասություններ չունեն, սակայն որտե՞ղ են նրանք, երբ քաղաքացիները նրանց կարիքն ունեն», – ասել է Պուչդեմոնը։

Կատալոնիայի ղեկավարն ընդգծել է, որ օգնության համար կդիմի եվրոպական հանրությանը, եթե ինքնավարության բնակիչները կողմ քվեարկեն անկախությանը։

Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու հարցով հանրաքվեն կկայանա հոկտեմբերի 1-ին։