ԻՊ-ը իր գոյության վերջին փուլում է. ՌԴ ԱԳՆ


16:14 , 28 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ-ի նոր մարտահրավերների և սպառնալիքների հարցերով դեպարտամենտի տնօրեն Իլյա Ռոգաչովը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որպես «տարածքային նախագիծ», իր գոյության վերջին փուլում  է. հայտնում է Интерфакс-ը:

Նրա խոսքով` ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքները գնալով քչանում են, մասնավորապես` սիրիական բանակի և ռուսական ավիացիայի գործողությունների շնորհիվ:

Պաշտոնյան հավելել է, որ խմբավորումը դեռ կարողանում է գոյատևել օտարերկրյա ֆինանսավորման շնորհիվ