Գոռ Նազարյանը հաղթել է մուայթայի հեղինակավոր մրցաշարում


13:10 , 28 սեպտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Եվրոպայի 2015 թվականի չեմպիոն, աշխարհի առաջնությունում չորրորդ տեղը զբաղեցրած և միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարերում հաղթող դարձած Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ Գոռ Նազարյանը Մոսկվայում մասնակցել է «Russian Challeng 4» պրոֆեսիոնալ հեղինակավոր մրցաշարին և միավորներով հաղթել Ռուսաստանը ներկայացնող Խավաժ Օլիգովին: 

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հիմա Գոռ Նազարյանը Հայաստանի հավաքականի կազմում նախապատրաստվում է հոկտեմբերին Փարիզում կայանալիք սիրողական մուայթայի Եվրոպայի առաջնությանը:

Նշենք` անցած տարվա դեկտեմբերին ՄՕԿ-ը մուայթայը ճանաչել է որպես մարզաձև և որոշել, որ մույթայը Տոկիոյի օլիմպիական խաղերում ներկայացվի որպես ցուցադրական մարզաձև: