Կարապետյանը հանձնարարեց մաքրել ջրամբարները սնող ջրային հոսքերը


12:50 , 28 սեպտեմբեր, 2017

Araratnews.am-ը գրում է.

Այսօր Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ջրամբարները սնող ջրային հոսքերի մաքրման վերաբերյալ: Ըստ Կարապետյանի՝ առավել խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերն ավելացել են, որի պատճառով առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խախտումների դեպքեր:

Մակերևութային հոսքերը կարգավորելու, ջրամբարների առավել լցվածություն ապահովելու, ոռոգման համար ջրամատակարարման անխափան ապահովման նպատակով վարչապետը հանձնարարեց բնապահպանության նախարարին եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկշաբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնուցող հուների մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն և գործողությունների ծրագիր: Նա բնապահպանության նախարարությանը հանձնարարեց առավել ուշադիր լինել գործընթացի նկատմամբ: