«Apple»-ը նոր խնդիրների է բախվել «iPhone X»-ի արտադրության գործում


05:30 , 28 սեպտեմբեր, 2017

Operativ.am-ը գրում է․

«Apple» ընկերության մատակարարները չեն կարողանում գլուխ բերել «iPhone X»-ի արտադրության համար անհրաժեշտ ծավալները «Face ID» համակարգը հավաքելու բարդությունների պատճառով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Wall Street Journal»-ին;

Խոսքը «Romeo» մոդուլի մասին է, որն ավելի քան 30 000 անտեսանելի կետիկներ է ծրագրում դեմքի 3D-մոդել ստանալու համար:

Հենց այս բաղադրիչն է մասսայական արտադրության թույյլ կողմը, և խնդիրը, պարզվում է,  լուրջ է:

Ավելի վաղ այս շաբաթ «IGI Securities»-ի վերլուծաբան Մին-Չի Կուոն պատմել էր «Face ID» համակարգի բաղադրիչների հավաքման դժվարությունների մասին: