Հնամաշ մոտոցիկլետի վարորդը քերծեց թանկարժեք Bentley-ն․ միայն տեսեք, թե ինչով նա փոխհատուցեց վնասը (Photo)


03:19 , 28 սեպտեմբեր, 2017

Չինական Ցզինան քաղաքում բանջարեղենի վաճառողն իր հնամաշ մոտոցիկլետով պատահմամբ քերծեց թանկարժեք Bentley-ն: Վերջինիս տերը փոխհատուցում չպահանջեց` տեսնելով, որ մոտոցիկլետի տերը խեղճ ու կրակ տարեց մարդ է, դրան գումարած՝ նաև հաշմանդամ: Բայց վերջինս պնդում էր, որ գոնե ինչ-որ կերպ փոխհատուցի վնասը, բայց Bentley-ի վարորդն անդրդվելի էր․ նրան ոչինչ պետք չէր: Եվ մինչ նա գնում էր դեպի իր մեքենան, բանջարեղեն վաճառողը գտավ երախտագիտությունն արտահայտելու միջոցն ու մի կապ կեղտոտ ու թաց կանաչ սոխ հասցրեց նետել թանկարժեք մեքենայի սրահ․․․