ՉԼ. Մխիթարյանն իր առաջին գոլը խփեց ՄՅՈւ-ի կազմում


00:13 , 28 սեպտեմբեր, 2017

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում գրավել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասը:

28-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման 57-րդ րոպեին: Այս գնդակը Մխիթարյանի համար առաջինն էր մանչեսթերցիների կազմում Չեմպիոնների լիգայում: