Իտալուհին ամուսնացել է ինքն իր հետ


21:43 , 27 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Իտալիայի բնակչուհին ամուսնացել է ինքն իր հետ: Հարսանեկան արարողությանը, որը իրավական ուժ չունի, մասնակցել է 70 հյուր. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ես խորապես հավատում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է առաջին հերթին սիրի ինքն իրեն: Դուք կարող եք հեքիաթ ունենալ նաև առանց արքայազնի»,- ասել է ֆիթնեսի 40-ամյա մարզիչ Լաուրա Մեսին:

Սոլոգամիա` այդպես է կոչվում նոր թրենդը, որը ակտիվորեն զարգանում է աշխարհի շատ երկրներում: Սոլոգամիայի գլխավոր գաղափարը սեփական անձի հանդեպ սերն է: