Պուտինը հիշեցրել է ԱՄՆ-ին քիմիական զենքի ոչնչացման անհրաժեշտության մասին


17:23 , 27 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է ԱՄՆ-ին քիմիական զենքի ոչնչացման կոնվենցիայի պայմանները չկատարելու համար. հայտնում է Газета.ру-ն:

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի գործողությունները օրինակ կծառայեն մյուս երկրների համար, այդ թվում` ԱՄՆ-ի:Պուտինը շեշտել է, որ ԱՄՆ-ն արդեն երեք անգամ հետաձգել է քիմիական զենքի ոչնչացումը` որպես պատճառ բերելով բյուջեի ոչ բավարար միջոցները:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռուսաստանում ոչնչացվել է վերջին քիմիական զենքը: