Մեծ Բրիտանիան սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին. Ալան Դանքըն


15:20 , 27 սեպտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիան լիովին սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Այսօր ՀՀ ազգային ժողովում կայացած  «Միացյալ Թագավորություն և Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառման ժամանակ այս մասին ասաց Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընը:

«Մեր տեսակետն է փորձել քաջալերել երկու կողմերին, որպեսզի նոր թափ հաղորդեն վստահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին: Եթե հակամարտությունը լուծվի, կապահովվի վիթխարի տնտեսական առաջընթաց: Խնդրի լուծումը մեծ դեր կխաղա տարածաշրջանային անվտանգության և ապահովության հարցում»,- ասաց եվրոպացի գործիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ