Աֆղանստանում փորձել են սպանել ԱՄՆ ՊՆ ղեկավարին


14:00 , 27 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Թալիբան» ծայրահեղական շարժումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաքում օդանավակայանի գնդակոծությունը`հայտարարելով, որ նրանց թիրախն է եղել Քաբուլ ժամանած ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսը. հայտնում է РИА Новости-ն:

Թալիբներից հետո կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Ավելի վաղ Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ Նաջիբ Դանիշը հայտնել է, որ մայրաքաղաքի օդանավակայանի մոտ մի քանի հրթիռ է ընկել, ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել: