Ուզբեկներին այլևս չեն հարկադրի բամբակ հավաքել


13:00 , 27 սեպտեմբեր, 2017

Lragir.am-ը գրում է.

Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը կառավարության նիստին պաշտոնատար անձանց հրահանգել է ապահովել մեկ ամիս առաջ տրված հրահանգը, որով արգելվում է բամբակի հավաքման հարկադիր աշխատանքը, հայտնում է gazeta.ru-ն:


«Կտրականապես արգելվում է հարկադրաբար բամբակահավաքի տանել 18 տարից չլրացած անձանց, ինչպես նաև կրթության և առողջապահության ոլորտնեի կազմակերպությունների, հաստատությունների աշխատակիցներին», - նշված է հրամանագրում:

Լրատվամիջոցները գրում են, որ Արիպովի ելույթից մի քանի ժամ անց ավտոբուսները դաշտերից դուրս են բերել ուսանողներին և պետական ծառայողներին: Տեղեկացնենք, որ Ուզբեկստանում տարածված է պետական սեկտորի աշխատակիցներին բամբակի դաշտերում հարկադրաբար աշխատեցնելը: