«Ժամանակ». Վանաձորի «նոր էջը» շարունակում է «հին էջի» ապօրինությունները. կանաչ տարածությունների հաշվին շաուրմայանոցներ են կառուցվում


11:10 , 27 սեպտեմբեր, 2017
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վանաձորի «նոր էջը» շարունակում է «հին էջի» ապօրինությունները։ Քաղաքի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող սիզամարգերը վերացվում են, տեղերում կառուցվում են շաուրմայանոցներ։ Խմբագրություն ահազանգած բնակիչներից մեկը հաղորդել է, որ «գիշերը, երբ բոլորը քնած են եղել կանաչ տարածքում աբալովկա են կապել, բետոն լցրել»։
 
Թերթի տեղեկություններով՝ օբյեկտը պատկանում է Տարոնի բաժնի պետ Սերգո Ավետիսյանին։ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը օրերս հայտարարել էր, որ իրենք որևէ մեկին թույլտվություն չեն տվել։ Հողահատկացում կատարվել է նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի օրոք, իսկ շինարարության թույլտվությունը տվել է գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: