Ինչ-որ բան ասելն, առհասարակ, համարձակություն է պահանջում, իսկ այ ճիշտ պահին լռելը՝ իմաստնություն: Երբեմն մարդկանց մոտ այդ իմաստնության պակասը շատ սուր է լինում:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 10 իրավիճակ, երբ ավելի լավ է՝ լուռ մնաք ու ոչինչ չասեք:
Մինչ ինչ-որ մեկին ինչ-որ բանում մեղադրելը համոզվեք, որ իրավացի եք և ձեր խոսքերը հիմնավորված են փաստերով, այլ ոչ ենթադրություններով: Եթե այդպես չէ, լռեք:
Ամենադժվարը զայրույթի պահին ավելորդ բան չասելն է: Սակայն եթե դիմացինը մտերիմ մեկն է և դուք գիտեք, որ ձեր խոսքերը ցավ կպատճառեն, աշխատեք չասել դրանք, քանի որ հետո դուք եք զղջալու:
Եթե զգում եք, որ ձեր խոսքերի արդյունքում դուք կարող եք ամոթի զգացում ունենալ, ձեզ վատ զգալ, ավելի լավ է՝ լռեք:
Հաճախ մենք սիրում են ամեն հարցով մեր կարծիքն արտահայտել՝ անկախ նրանից՝ մենք այդ կարծիքն արտահայտելու տեղն ու իրավունքն ունենք, թե ոչ: Երբ զգում եք, որ դա ձեր քննարկելու թեման չէ, պարզապես լռեք:
Սա տարօրինակ է, սակայն հաճախ մարդիկ, խուսափելով անհարմար լռությունից, ասում են ինչ-որ բան միայն ինչ-որ բան ասած լինելու համար: Մի արեք այդպես, եթե ասելու բան չկա, մի ասեք ոչինչ:
Լինում են դեպքեր, երբ ձեզ ծաղրում են առանց ինչ-որ պատճառի: Այդպես պատահում է, սակայն արդյո՞ք ի պատասխան ինչ-որ բան ասելը ձեզ կօգնի: Պարզապես ավելի բարձր գտնվեք և արհամարհեք: Երբ ծաղրողը զգա, որ չի կարողանում ձեզ հավասարակշռությունից հանել, պարզապես կձանձրանա և կդադարի այդպես վարվել:
Գուցե դուք որոշել եք ձերբազատվել ինչ-որ վնասակար սովորությունից: Դա շատ գովելի է, սակայն պետք չէ դրա մասին բոլորին հայտարարել, քանի դեռ դուք ոչ մի լուրջ քայլ չեք ձեռնարկել: Թող ձեր գործողությունները խոսեն ձեր փոխարեն:
Կա մի չգրված կանոն՝ հարկավոր չէ ինչ-որ բան ասել, երբ վատ տրամադրություն ունես: Ձեր բացասական լիցքերն ու հայացքները կարող են փոխանցվել ձեր զրուցակցին, դուք կարող եք նրանց թևաթափ անել միայն այն պատճառով, որ լավ տրամադրություն չունեք:
Ո՞րն է վայրկյանում 100 բառ ասելու իմաստը, եթե դուք կարող եք ձեր ժամանակն անիմաստ խոսակցությունների վրա վատնելու փոխարեն ինչ-որ իսկապես օգտակար և արդյունավետ բան անել: Լռեք և գործով զբաղվեք:
Եթե զգում եք, որ ձեր խոսքերն ինչ-որ մեկի, նրա տրամադրության կամ համբավի վրա վատ կանդրադառնան, պարզապես մի ասեք ոչինչ: