Պուտինը Էրդողանի և Ռոհանիի հետ քննարկել է Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեն


14:50 , 26 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվեի թեման քննարկվել է երեկ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի`թուրք և իրանցի գործընկերների հետ հեռախոսազրույցների ընթացքում: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է РИА Новости-ն:

«Թեման իսկապես շոշափվել է հեռախոսազրույցների ժամանակ: Տվյալ դեպքում Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել: Մենք նախկինի պես կարծում ենք, որ պետությունների տարածքային և քաղաքական ամբողջականության պահպանումը շատ կարևոր է տարածաշրջանում կայունության ու անվտանգության և կրիտիկական խնդիրների կարգավորման համար»,- ասել է Պեսկովը: