Փրկարարները հայտնաբերել և անվտագ տարածք են տեղափոխել գյուրզա տեսակի օձ


13:20 , 26 սեպտեմբեր, 2017

168.am-ը գրում է.

Սեպտեմբերի 26-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի 14-րդ փողոցի թիվ 2 տան նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել և անվտագ տարածք են տեղափոխել գյուրզա տեսակի օձ: