Անչելոտի. Վերատին փորձում էր ասեկոսեների միջոցով ավելի լավ պայմանագիր ստանալ


13:00 , 26 սեպտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ֆրանսիական ՊՍԺ-ին հանդիպելուց առաջ մեկնաբանել է մրցակցի կիսապաշտպան Մարկո Վերատիի հնարավոր տրանսֆերը կատալոնական «Բարսելոնա»:

«Չեմ սիրում նման բան, չեմ սիրում նման պահվածք: Տրանսֆերային պատուհանի ընթացքում շատ խաղացողներ են ցանկանում հեռանալ, սակայն չգիտեմ, թե արդյոք նրանք իսկապես ցանկանում են գնալ, թե փորձում են ավելի լավ պայմանագիր ստանալ:

Ինչ վերաբերում է Վերատիին, նա ցանկանում էր ավելի լավ պայմանագիր ստանալ, լավ եմ ճանաչում Մարկոյին»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է «Le Figaro»-ն: