Մաքքեյնը՝ քաղցկեղը հաղթահարելու փոքր շանսերի մասին


06:58 , 26 սեպտեմբեր, 2017

Սենատոր Ջոն Մաքքեյնը CBS-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ բժիշկներն իրեն տալիս են քաղցկեղից բուժման վատ կանխատեսում։

Հուլիսին Մաքքեյնի մոտ ուղեղի թարախակույտ էին հայտնաբերել։

Նրա խոսքով՝ կանխատեսումը շատ-շատ լուրջ է, ոմանք տալիս են ապաքինման 3% հավանականություն, ոմանք՝ 14%։ «Եկեք անենք այն, ինչ կարող ենք, գտնել լավագույն բժիշկներին, և անել ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է»,-նշել է սենատորը։

80-ամյա Մաքքեյնը գլխավորում է զինված ուժերի հարցերով ԱՄՆ սենատի կոմիտեն և հանդիսանում է Հանրապետական կուսակցության առավել հեղինակավոր առաջնորդներից մեկը։ Ավելի վաղ նա հայտնել էր բժիշկների լավատեսական կանխատեսման մասին։