Անցորդներն ավտոտնակի դռնով գլխատված տղամարդու «դիակ» նկատեցին․ տեսեք, թե իրականում ինչ էր տեղի ունեցել (Video)


03:56 , 26 սեպտեմբեր, 2017

Հելոուինի նախօրյակին ԱՄՆ Թեննեսի նահանգի Գրին շրջանի բնակիչներից մեկը բավական հաջող կերպով չար կատակ էր խաղացել տեղացիների գլխին: Նա իր ավտոտնակի մոտ իբրև թե վերջինիս դռնով գլխատված տղամարդու մանեկեն էր տեղադրել ու արյունոտ ձեռքերի հետքեր պատկերել: Տեղացիներն այնքան էին զանգահարել 911, որ շրջանի շերիֆն անձամբ հանդես եկավ հայտարարությամբ ու հանգստացրեց բնակիչներին: