Կիմ Չեն Ինն ամերիկացիների հիշողությունում թարմացրել է վաղուց մոռացված բառը


00:32 , 26 սեպտեմբեր, 2017

Համացանցում ակտիվորեն քննարկում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրված հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի արտասովոր վիրավորանքը։ Այս մասին հայտնում է Mashable-ը։

Կիմ Չեն Ինն իր հայտարարությունում անվանել էր Թրամփին «խելքը թռցրած ծերուկ»։ Անգլերենով պաշտոնական թարգմանության մեջ նշված էր dotard բառը։

Շատերին հիացրել է այն, որ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները կարողացել են օգտագործել բառ, որը ստիպել է բոլոր ամերիկացիներին բառարան բացել։