Կառավարությունը մտադիր է ավելացնել թանկարժեք անշարժ գույքի դիմաց գանձվող գույքահարկի չափը


19:02 , 25 սեպտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում նախատեսում են գույքահարկի մասին օրենքում փոփոխություններ մտցնել

Մասնավորապես, կիրականացնել գույքահարկի բարեփոխում երկու փուլով: «Առաջինը՝ անշարժ գույքի գները մոտարկելու ենք շուկայականին, երկրորդ` դրանք գրեթե նույնականացնելու ենք շուկայականին»,- նշեց նախարարը:

Ըստ Վարդան Արամյանի՝  բարձր արժեք ունեցող գույքի նկատմամբ կկիրառվի առավել բարձր հարկում: «Ակնհայտ է, որ բարձրարժեք գույքի սեփականատերն ունևոր խավն է։ Տարբեր մակարդակներ ենք ֆիքսել` 100 մլն, 120 մլն դրամ։ Քննարկումների արդյունքում  կորոշենք, թե որն է այն շեմը, որից բարձր գույքի վրա կկիրառենք նոր գույքահարկի ռեժիմը»,– ասաց Վարդան Արամյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։