Վրաերթի է ենթարկել 79 և 67 տարեկան տղամարդկանց


18:42 , 25 սեպտեմբեր, 2017
Սեպտեմբերի 23-ին, ժամը 8.30-ի սահմաններում, «Աուդի Ա-4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դարբնիկ գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 3 տան դիմաց վրաերթի է ենթարկել 79 և 67 տարեկան երկու տղամարդու, որոնք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: