Իրանը փորձում է այնպիսի քաղաքականություն որդեգրել, որպեսզի չսրի հարաբերությունները ո՛չ Իրաքի, ո՛չ Իրաքի Քրդստանի ղեկավարության հետ


17:01 , 25 սեպտեմբեր, 2017
Իրաքի Քրդստանում ընթացող հանրաքվեի վերաբերյալ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը թույլ է տալիս եզրակացնել, որ Իրանը փորձում է այնպիսի քաղաքականություն որդեգրել, որպեսզի չսրի հարաբերությունները ո՛չ Իրաքի կենտրոնական իշխանության և ո՛չ Իրաքի Քրդստանի ղեկավարության հետ: 
Դա Իրանին հնարավորություն կընձեռի հանրաքվեին հաջորդող զարգացումներում հնարավորություն ստանալ Բաղդադի և Էրբիլի միջև միջնորդական առաքելություն իրականացնել: