Նազենի Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Անի Խաչիկյանը և այլք՝ Մհեր Մկրտչյանի «Հոսանքին հակառակ» հեռուստանովելում


15:45 , 25 սեպտեմբեր, 2017

Պրեմիերա. «Հոսանքին հակառակ». Մհեր Մկրտչյանի ֆիլմաշարը՝ Առաջինով
Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում այսօր կմեկնարկի նոր ֆիլմաշար, որը կկրի «Հոսանքին հակառակ» խորագիրը: Ֆիլմաշարում խառնված են երեք ժանրեր՝ դետեկտիվ, կատակերգություն, դրամա: Ֆիլմաշարի բեմադրող ռեժիսորը եւ սցենարի հեղինակը Մհեր Մկրտչյանն է: Դերերում՝ Բաբկեն Չոբանյան, Սամվել Թոփալյան, Սամվել Թադեւոսյան, Նազենի Հովհաննիսյան, Անի Խաչիկյան, Միլենա Ավանեսյան, Արամ Կարախանյան, Գեորգի Հովակիմյան, Գոռ Գրիգորյան, Արծրուն Չոբանյան, Անի Ամիրյան, Գագիկ Մադոյան, ինչպես նաեւ Ժան Նշանյան:


Ֆիլմաշարը հեռուստադիտողներին խոստանում է լարված սցենար, դերասանական փայլուն կազմ ու դրամատիկ զարգացումներ՝ պարզելու, թե ով է հանուն սկզբունքների եւ համընդհանուր բարօրության գնում «Հոսանքին համառակ»: 

Ֆիլմաշարը եթերում կլինի երկուշաբթիից հինգշաբթի՝ «Օրակարգ» լրատվական ծրագրից անմիջապես հետո: