Նավթի համաշխարհային գները նվազում են


12:50 , 25 սեպտեմբեր, 2017

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:

WTI տեսակի նավթի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0.28 տոկոսով՝ մինչև 50.52 դոլար մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.12 տոկոսով՝ մինչև 56.79 դոլար՝ մեկ բարելի դիմաց: