Երևան օփեն. Առաջատարների շարքում Հայաստանի չորս շախմատիստներ են


15:15 , 24 սեպտեմբեր, 2017

Երևանում ընթացող «Երեւան օփեն» շախմատի միջազգային մրցաշարի հինգերորդ տուրից հետո 4.5 միավորով առաջատարներ են հինգ շախմատիստներ, որոնցից չորսը Հայաստանի ներկայացուցիչներ,- հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Առաջատարների շարքում են՝ Արման Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Կարեն Գրիգորյանը և Արման Փաշիկյանը: Մրցաշարն անցկացվում է 9 տուրով: Այսօր կկայանա 6-րդ տուրը: