Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը


22:56 , 23 սեպտեմբեր, 2017

Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

 Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է  ՀՀ  ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Հանդիպմանը մասնակցում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ),  եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։