Բաղադրիչները՝
1. Կողերը լվացեք և չորացրեք, հանեք թաղանթը և ոչ պետքական ճարպը:
2. Համեմունքները խառնեք տարայի մեջ, լավ քսեք մսի վրա: Կողերը պետք է ամբողջովին ծածկվեն համեմունքներով:
3. Փաթաթեք փայլաթիթեղի երկու շերտով և առավելագույնս հերմետիկորեն փակեք. հյութը չպետք է արտահոսի: Եփեք ջեռոցում 180 աստիճանով 2 ժամ:
4. Վերջից 1 րոպե առաջ բարբեքյու սոուս պատրաստեք․ խառնեք կետչուպը, քացախը և շաքարավազը:
5. Կողերը հանեք, փայլաթիթեղը բացեք, սուոսը քսեք մի կողմից: 5 րոպե եփեք գրիլի ռեժիմով:
6. Նորից հանեք, շրջեք և մյուս կողմին քսեք սոուս: Եփեք ևս 5 րոպե:
Պատրաստի կողերն ավելի լավ է խորոված կարտոֆիլով մատուցել, կարող եք նաև գարնիրի հետ համադրել: