Րաֆֆին զիջեց Նիկոլին, հիմա ասպետանալու հերթը «Ժառանգությանն» է


14:07 , 4 ապրիլ, 2012

Մամուլում կարդում եմ, որ «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված Կարապետ Ռուբինյանն ու «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը կոչ են արել ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանին «ասպետական ժեստ» անել եւ Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում հրաժարվել ընտրապայքարից` թողնելով ընդդիմության թեկնածու Զարուհի Փոստանջյանին:
Խնդալու է: Ինչի՞ պետք է միշտ ՀԱԿ-ը զիջի: Րաֆֆին զիջեց Նիկոլին, հիմա ասպետանալու հերթը Ժառանգությանն է: Անամոթություն է Ժառանգության կողմից նման բան պահանջելը: Ինչ-որ աստղային հիվանդություն ա սկսում մոտները: