Նորագյուղի երեխաների նոր «տանիքը»


15:50 , 23 սեպտեմբեր, 2017

Ասկերանի շրջանի Նորագյուղը Արցախի զարգացող համայնքներից մեկն է: Օրեր առաջ այստեղ շահագործման է հանձնվել նորակառույց մանկապարտեզ:

Ժամանակակից չափանիշներին համապատասխան հարմարություններով մանկապարտեզը նախատեսված է մոտ 100 երեխայի համար:

Հատկանշական է, որ նախագիծը երկու անգամ փոխվել է, ինչի պատճառ է դարձել երեխաների թվի աճը: Ըստ այդմ՝ 
մանկապարտեզի առաջին հարկին ավելացվել է ևս մեկը: