Բանակցությունների հաջորդ փուլին հնարավոր կլինի անցնել միայն վստահության վերականգնումից հետո. Արմեն Աշոտյանը ելույթ է ունեցել Բաքվում


14:50 , 23 սեպտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 22-ին ելույթ է ունեցել Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին: Այս տեղեկացնում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից:

Կոնֆերանսի ընդմիջմանը հայկական պատվիրակությունը նաև հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի տեսագրությունը ներկայումս տեխնիկական պատճառով հնարավոր չէ տրամադրել: Այս մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք մի փոքր ուշ:

Մամուլի ասուլիսից հետո լրագրող, «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչ Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրանքների դիմել, ինչին համարժեք արձագանքել է հայկական կողմը: Մեր պատվիրակությունը դիմել է նաև համաժողովի կազմակերպիչներին՝ միջոցներ ձեռնարկելու հետագայում նմանատիպ սադրանքները բացառելու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ