ԱՄՆ-ն կարող է խնդրել ՆԱՏՕ-ին պատասխանել Հյուսիսային Կորեային


13:40 , 23 սեպտեմբեր, 2017
Aysor.am-ը գրում է.
Խաղաղօվկիանոսային Գուամ կղզուն Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարված հասցնելու դեպքում Վաշինգտոնը կդիմի ՆԱՏՕ-ի անդամների կոլեկտիվ պաշտպանության մասին հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին։ Այս մասին հայտարարել է դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում։
 
«Պետք է հասկանալ, թե ինչ կարող է դա լինել՝ հարձակու՞մ թե՞ սադրանք։ Չի կարելի որոշում ընդունել 5-րդ հոդվածին դիմելու մասին, քանի դեռ չգիտես, թե ինչ է դա։ Ես դա չեմ բացառում», - ասել է Հաթչիսոնը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ