Armsport.am-ը գրում է.
Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն կողմ է տրանսֆերային պատուհանը հուլիսի 31-ին փակվելուն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի առաջնությունում տրանսֆերային պատուհանը փակվելու է օգոստոսի սկզբին:
«Եվրոպական առաջնությունները պետք է ընդհանուր հայտարարի գան այդ հարցի շուրջ՝ անկախ մրցաշրջանը մեկնարկելու ժամկետից:
Տրանսֆերային պատուհանը հուլիսի 31-ին փակելու մեջ մեծ իմաստ կա: Դա օգտակար կլիներ ակումբի, երկրպագուների և մարզիչիների համար, որոնք կիմանային, եթե ինչ կազմով իրենց սիրելի թիմը կսկսի ելույթները»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է «FourFourTwo»-ն: