ՀՀ նախագահի հրամանով դադարեցվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորի լիազորությունները


11:50 , 23 սեպտեմբեր, 2017

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր սեպտեմբերի 23-ից Գալուստ Ղարիբյանի լիազորությունները որպես Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր դադարեցնելու վերաբերյալ:

Այս մասին  տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: