11:40 , 23 սեպտեմբեր, 2017
«Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են նաև Ապարան քաղաքում: Ապարանում ևս խոշորացման գործընթաց է լինելու, և քաղաքին միանալու է մի քանի համայնք: Գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հավանաբար չի առաջադրվի: ՀՀԿ-ն որոշել է այս անգամ Ապարանում առաջադրել «Գնթունիք» ընկերության սեփականատեր Կարեն Եղիազարյանին: «Գնթունիք»-ի սեփականատերն այս ընտրություններում, թերևս, առանց մրցակցի կմնա, քանի որ ընդդիմությունը մտադիր չէ թեկնածու առաջադրել Ապարանում: Ավելին՝ որոշ անհատ ընդդիմադիրներ անգամ պատրաստվում են սատարել ՀՀԿ-ի թեկնածուին:
Օրինակ՝ «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, ապարանցի ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը «ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ եթե «Գնթունիք»-ի Կարենն առաջադրվի, ապա ինքը կսատարի նրան, քանի որ Կարենը նախ՝ իր ընկերոջ տղան է, ապա՝ ինքը կարծում է, որ ՏԻՄ ընտրությունները չպետք է քաղաքականացվեն, և առաջնահերթ պետք է լինեն թեկնածուի մարդկային որակները, և ժողովուրդը ըստ այդմ պետք է ընտրություն կատարի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: