Android օպերացիոն համակարգով աշխատող բջջային սարքերում հայտնաբերվել է նոր վիրուս, որը բանկային քարտերի տվյալներ է գողանում։ Այս մասին հայտնում է «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունը։
Svpeng տրոյանը տարածվում է Flash-նվագարկչի տեսքով, որը մուտքի իրավունք է հայցում սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար։ Ամենամեծ վտանգը, որը ներկայացնում է վնասակար ծրագիրը, բանկային հավելվածների կիրառման ժամանակ սքրինշոթերի ինքնուրույն ստեղծումն է։ Դրանից հետո տվյալները հայտնվում են խարդախների ձեռքում։
Ընկերության մասնագետները նշում են, որ վիրուսի դեմ չափազանց դժվար է պայքարել, քանի որ այն արգելափակում է վնասակար ծրագրի արգելափակման ցանկացած փորձ։