Ինչպես են Էրդողանի թիկնապահներն ու կողմնակիցները ծեծելով դահլիճից դուրս բերել ցուցարարներին


19:00 , 22 սեպտեմբեր, 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահներն ու որոշ կողմնակիցներ ծեծի են ենթարկել ցուցարարներին, ովքեր փորձել են ընդհատել Նյու Յորքում Էրդողանի ելույթը։

«Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայությունը ցուցադրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ցուցարարներին ծեծի ենթարկում դահլիճից դուրս բերելիս։

Ցուցարարներին հեռացնելուց հետո, փորձելով հանգստացնել ներկաներին, Էրդողանն ասել է. «Եկեք այս հանդիպումը չտանք մի քանի լկտի ահաբեկիչներին»։