Աղվան Հովսեփյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ


16:44 , 22 սեպտեմբեր, 2017

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), որտեղ կմասնակցի Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյակին նվիրված միջոցառմանը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։