Շիրխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. շտապօգնության բրիգադ են հրավիրել դատարան (Photo)


12:50 , 22 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

2015թ. նոյեմբերին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով այսօրվա դատական նիստում կտրուկ վատացավ գործով ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ինքնազգացողությունը:

Yerkir.am-ի լրագրողը դատարանից հայտնում է, որ դատական նիստն ընդմիջվել է, քանի որ Շիրխանյանի համար շտապօգնության բրիգադ են հրավիրել: Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի վիճակը վատացել է զարկերակային ճնշման և ոտքերի հետ կապված խնդիրների պատճառով:

Այս պահին պաշտպանությա նախկին փոխնախարարին հետազոտում են: