«Ժամանակ». Գոռ Վարդանյանի գլխավերևում շարունակում են մութ ամպեր կուտակվել. 26 ֆեդերացիայի ղեկավարներ նրա կամայականությունների դեմ են դուրս եկել


10:20 , 22 սեպտեմբեր, 2017
«Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի գլխավերևում շարունակում են կուտակվել մութ ամպեր: Մեր տեղեկություններով՝ Սպորտի և երիտասարդության նախարարության մաս կազմող մարտարվեստի 26 ֆեդերացիաների ղեկավարներ հանդես են եկել Գոռ Վարդանյանի վերջին շրջանի կամայականությունների դեմ:
 
Մեր տեղեկություններով՝ այս թիվը աճելու միտում ունի: Ըստ ֆեդերացիաների ղեկավարների՝ քաղաքապետի խորհրդականի գործունեությունը ոչ թե սպորտային խնդիրներին լուծում գտնելն է, այլ քայքայումը: Գոռ Վարդանյանը մարտարվեստի գործող ֆեդերացիաները միավորելու փոխարեն տրոհում է դրանք և այդ բոլորը անում է քաղաքապետի անունից»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: