«Ժողովուրդ». 40 դատավորի հարցաքննելուց հետո դատավորների դեմ կայացրած վճիռների կատարման վերաբերյալ գործը կարճել են


09:00 , 22 սեպտեմբեր, 2017
«Դեռ այս տարվա հունիսին գրել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատավորների դեմ կայացրած վճիռների կատարման վերաբերյալ, և շուրջ 40 դատավոր այդ գործի շրջանակում հարցաքննվել է:
 
Իսկ ի՞նչն էր պատճառը: Բանն այն է, որ 40 դատավոր կայացրել է տարբեր վճիռներ, սակայն դրանց հետագա կատարման հարցը թողել օդից կախված, և արդյունքում` վճիռները կամ դատավճիռները մնացել են անկատար:
 
Եվ ահա «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն շուրջ 40 դատավորի հարցաքննելուց հետո պարզել է, որ արձանագրված դեպքերը տեխնիկական խնդիրների պատճառով են առաջացել, ու դատավորները շահագրգռվածություն չեն ունեցել, ու այդ հիմքով էլ կարճվել է քրգործը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: