Գերմանացի քաղաքական գործիչներին սպիտակ փոշիով լցված նամակներ են ուղարկվել


04:23 , 22 սեպտեմբեր, 2017

Առաջատար գերմանացի քաղաքական գործիչներին և նրանց ընտանիքի անդամներին անհայտ անձիք գրեթե միաժամանակ նամակներ են ուղարկել՝ լցված կասկածելի սպիտակ փոշիով։ Դա տեղի է ունեցել Բունդեսթագի ընտրություններրից մի քանի օր առաջ՝ հայտնում է N-TV հեռուստաալիքը։ Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին։

Նշվում է, որ սպառնալիքներ ստացած քաղաքական գործիչների թվում են Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը, «Կանաչների» խմբակցության առաջնորդ Կատրին Գերինգ-Էկարդտը, «Կանաչների» կուսակցությունց Բունդեսթագի պատգամավոր Հանս-Քրիստիան Շտրյոբելեն և այլ օրենսդիրներ։

Նման նամակ է ստացել նաև Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի ամուսինը՝ Յոախիմ Զաուերը։

Բեռլինի ոստիկանության հաղորդմամբ՝ ծրարների փոշին իրենից վտանգ չի ներկայացնում, չնայած այն դեռևս ուսումնասիրվում է։